Իրանում ահաբեկչությունից առնվազն 40 մարդ է զոհվել14 փետրվարի 2019 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 41 մարդ է զոհվել Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության արդյունքում: Պայթյունը տեղի է ունեցել Իրանի հարավ-արևելքում, Սիստան և Բելուջիստան գավառներում: Ենթադրվում է, որ պայթյունը մահապարտ ահաբեկիչ է իրականացրել: Ըստ Իրանի ԶԼՄ-ների, նա գործի է դրել բեռնատարի վրա տեղադրված պայթուցիկ սարքը, երբ կողքից ավտոբուս էր ընթանում, գրում է Ինտերֆաքսը: Զոհերի թվում են Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի անդամներ, ինչպես նաև քաղաքացիական անձինք: Ահաբեկչական խմբավորումներից դեռ ոչ մեկը գրոհի համար պատասխանատվություն չի ստանձնել: Միևնույն ժամանակ, Իրանի պաշտոնական ԶԼՄ-ները հայտնում են, որ հարձակումը կազմակերպել է «Ալ Քայիդայի» հետ փոխկապակցված սուննի ահաբեկչական խմբավորումը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |