Մուկուչյան. Առաջին անգամ ընտրությունները չվիճարկվեցին![]() 15 փետրվարի 2019 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ԿԸՀ զեկույցը: Նա հայտարարել է, որ նախորդ բոլոր ընտրություններում դատական կարգով վիճարկվել են համապետական ընտրությունների արդյունքները, սակայն այս ընտրություններն այդ առումով բացառություն էին: «Առաջին անգամ Սահմանադրական դատարան որևէ վիճարկում տեղի չունեցավ: Սա իրականում բավականին մեծ ձեռքբերում է, սա նաև ընտրությունների թափանցիկ ու հրապարակային կազմակերպման արդյունք է», - հայտարարել է Մուկուչյանը: Ըստ նրա, Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ ընտրակաշառքի վերաբերյալ 83 բիլբորդ է տեղադրվել ամբողջ հանրապետության տարածքում, ԿԸՀ պաշտոնական կայքում, ինչպես նաև բոլոր ընտրատեղամասերում փակցվել են պաստառներ: Ընտրական գործընթացի ժամկետների խախտում տեղի չի ունեցել: Քվեարկությունից առաջ, ինչպես նաև քվեարկության ընթացքում միջազգային ու տեղական բոլոր դիտորդները, լիարժեք հետևել են նախընտրական ու ընտրական գործընթացին: 57 ընտրատեղամասերում վերահաշվարկ է կատարվել և դրանց հիմնական մասում փոփոխություններ չեն գրանցվել: Գործընթացը կազմակերպվել է հրապարակային, մասնակից են եղել դիտորդներ, կուսակցությունների ներկայացուցիչներ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացել են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որում ձայների 71%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |