Բանկային տոկոսադրույքների նվազեցման մեխանիզմներ կմշակվեն

Բանկային  տոկոսադրույքների նվազեցման մեխանիզմներ կմշակվեն

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 15-ի նիստում հանձնարարել է բանկային տոկոսադրույքների նվազեցման հարցը պահել օրակարգում և ռազմավարություն մշակել այդ ուղղությամբ:

Վարչապետը նշել է, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ հարցը քննարկել են:

«Պետք է գործադիրն ու ԿԲ-ն լրջորեն գործակցեն տոկասադրույքների նվազեցման մեր ռազմավարության մասով», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այստեղ լուրջ անելիք ունի նաև Ազգային ժողովը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 15-ի նիստը սկսել է տնտեսական հեղափոխության իրականացման համար մի շարք հանձնարարականներով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---