Ամերիաբանկը` 2019-ի լավագույն ներդրումային բանկ15 փետրվարի 2019 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը չորրորդ տարին անընդմեջ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկ» մրցանակին: Գնահատումն իրականացվել է այնպիսի կարևոր չափանիշների հիման վրա, ինչպիսիք են՝ շուկայում ունեցած մասնաբաժինը, ներդրումային բանկային գործարքների իրականացման հնարավորությունները, քանակը և ծավալը, սպասարկման որակը, մատուցվող խորհրդատվությունը, նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, գնագոյացումը, կապիտալի շուկաներում առաջնային տեղաբաշխումների ու երկրորդային շուկայում սպասարկման հնարավորությունները, շուկայում ունեցած համբավը, միջազգային ֆինանսական շուկայում համագործակցող ֆինանսական կազմակերպությունների լայն ցանցը և այլն: «Լավագույն ներդրումային բանկ 2019» մրցանակի հաղթողների ամբողջական ցանկը կհրապարակվի Global Finance ամսագրի ապրիլյան համարում: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007 թվականից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |