ԱԳԼՃԿ-ներում սպառողին չեն կարողանա խաբել. Գազը ծավալի փոխարեն քաշով կվաճառվի![]() 15 փետրվարի 2019 - 13:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության փետրվարի 15-ի նիստում քննարկվել է Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որի համաձայն ավտոգազալցակայաններում սեղմված գազը պետք է վաճառվի քաշով՝ ծավալի փոխարեն: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ սրանով կանխարգելվում են մոտ 700,000 շահառուի իրավունքների ոտնահարման հնարավոր ռիսկերը: «Խոսքը տվյալ դեպքում ավտոգազալցակայաններում գազի վաճառքի համար սահմանված պահանջի մասին է, ըստ որի՝ պետք է վաճառքը կազմակերպվի քաշով, իսկ ակցիզային հարկը պետք է հաշվարկվի ծավալով», - ասել է նախարարը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բազմաթիվ բողոքներ են ստանում սպառողներից, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների հետ կապված տարբերություններ կան։ «Որպեսզի այս խնդիրը մենք լուծենք, ասում ենք, որ պետք է կիլոգրամով վաճառվի գազը սպառողին ու կգ-ով պետք է հարաբերությունները կարգավորվի հարկային դաշտում», - ասել է Փաշինյանը: Նա ընդգծել է, որ գազի ակցիզային հարկի ավելացում նախագիծը չի ենթադրում։ «Հիմա հարց՝ կարող է արդյոք այս փոփոխությունը բերել սպառվող գազի գնի ավելացման։ Եթե բերի սպառվող գազի գնի ավելացման, սրանով գազալցակայանները կհայտարարն, որ իրենք իրենց գործունեության ամենասկզբից մինչև այսօր բոլոր սպառողներն խաբել են», - ասել վարչապետը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |