2020-ին 450 միկրոավտոբուս պիտի հանվի շահագործումից, խնդիրը հրատապ լուծում է պահանջում

2020-ին 450 միկրոավտոբուս պիտի հանվի շահագործումից, խնդիրը հրատապ լուծում է պահանջում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ համայնքը տրանսպորտային ցանցի մասով ծայրահեղ վատ վիճակում է հայտնվել.

Նա հայտնել է, որ հաշվի առնելով այն, որ օրենքով միկրոավտոբուսները 15 տարուց ավելի շահագործելու իրավունք չունեն, 2020 թվականին դրանցից 450-ը պետք է լքեն ցանցը:

«Մյուս տարի 450 միկրոավտոբուս պետք է հանվի ցանցից, այն դեպքում, երբ օրական մոտ 900 միկրոավտոբուս է սպասարկում Երևանը: Այսինքն՝ ուղիղ կեսը չեն կարողանա աշխատել», - ասել է Մարության:

Նա նշել է, որ այս պահին հրատապ կերպով փորձում են լուծել խնդիրը:

«Նախատեսված է, որ նոր ցանցը պատրաստ կլինի արդեն երկու տարի հետո, բայց հիմա քաղաքապետարանի խնդիրն է հասկանալ՝ ինչ անել այդ երկու տարում», - եզրափակել է Մարությանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության 70 նոր ավտոբուս կմտնի շահագործման մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---