Մակունց. Վիգեն Ստեփանյանի հետ արձանագրեցինք՝ ավագ սերնդի արվեստագետներին չեմ վիրավորել

Մակունց. Վիգեն Ստեփանյանի հետ արձանագրեցինք՝ ավագ սերնդի արվեստագետներին չեմ վիրավորել

PanARMENIAN.Net - ՀՀ շակույթի նախկին նախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և դերասան Վիգեն Ստեփանյանի միջև եղած «խնդիրը հարթվել է»: Այս մասին կողմերը հայտարարություն են տարածել:

Ավելի վաղ Վիգեն Ստեփանյանն ասուլիսի ժամանակ հայտարարություն էր արել, որի ժամանակ ասել էր, թե իբր Մակունցն ԱՄՆ-ում ավագ սերնդի ներկայացուցիչներին անվանել է կոռումպացված, ինչից հետո նախկին նախարարը ֆեյսբուքյան իր էջում արած գրառմամբ պահանջել էր, որ դերասանը ապացուցի իր ասածը կամ հրապարակավ ներողություն խնդրի:

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Վիգեն Ստեփանյանի հետ, որի ընթացքում պարոն Ստեփանյանն ընդունեց, որ չի ճշտել իր կողմից տեղեկատվության իսկությունը, և մենք արձանագրեցինք, որ ես նման բան չեմ ասել և տեղի է ունեցել թյուրիմացություն։ Ես հաղորդել եմ նաև, որ ունեմ մեծագույն հարգանք իր՝ որպես դերասանի, ինչպես նաև Հայաստանում ու Հայաստանից դուրս գործունեություն ծավալող բոլոր արվեստագետների նկատմամբ: Սա ասում եմ ոչ թե ի պաշտոնե, այլ որպես քաղաքացի ու մարդ: Ուրախ եմ, որ ամեն ինչ հարթվեց», - գրել է Մակունցը:

Դերասանն էլ իր հերթին կոչ է արել «համարել եղածը թյուրամացություն և մոռանալ»:

«Հարգելի լրագրողներ։ Առավոտից պատասխանում եմ ձեր հարցերին, ուղղված Լիլիթ Մակունցի հայտարարությանը։ Քիչ առաջ անձամբ խոսել եմ իր հետ և վստահեցնում եմ ձեզ, որ մեր մեջ եղած խնդիրը հարթվեց։ Ոչ ես, ոչ Մակունցը իրար հանդեպ թշնամանք չունենք։ Համարենք եղածը թյուրամացություն և մոռանանք», - գրել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---