Հերքում. «Աստղիկն» ամենաշատ պետպատվեր ստացած ԲԿ-ն չէ, Թորոսյանն էլ սեփական ԲԿ չունի![]() 19 փետրվարի 2019 - 11:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունը հերքել է լուրերը, որ «Աստղիկն» ամենաշատ պետպատվեր ստացած բժշկական կենտրոնն է: ԱՆ պաշտոնական կայքում հրապարակված 2019 թվականի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման պայմանագրային գումարները ստացած բժշկական կազմակերպությունների ցանկի համաձայն՝ «Աստղիկ» ԲԿ-ն պետպատվերի չափով 6-րդ տեղում է ամբողջ ՀՀ-ում: «Մամուլում շրջանառվում է պետական պատվերի գումարների «անհամաչափ» բաշխման վերաբերյալ կեղծ տեղեկատվություն: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ պետական պատվերը հատկացվում է բժշկական կազմակերպության ներկայացրած հայտի հիման վրա` հատուկ մշակված չափանիշներով, և արդեն անցյալ տարվանից պայմանավորված չի եղել անձերով, ինչի մասին նախարարը բազմիցս շեշտել է իր խոսքում։ Պետպատվերի ծանրակշիռ մասը ստացել են հանրապետության մեծ և բազմապրոֆիլ հիվանդանոցները և Աստղիկ ԲԿ-ն ամենաշատ պետպատվեր ստացողներից չէ», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ Արսեն Թորոսյանը բազմիցս հայտարարել է՝ սեփական բժշկական հիմնարկ չունի. նա միայն 2011-2018 թվականներին զբաղեցրել է ՄԻԲՍ ՍՊԸ տնօրենի պաշտոնը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |