Մադուրո. ԱՄՆ-ի ռազմական ներխուժման դեպքում աշխարհը կսատարի Վենեսուելային20 փետրվարի 2019 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վստահ է, որ «աշխարհի ժողովուրդները» կսատարեն երկրին, եթե ԱՄՆ-ն ռազմական ներխուժման գնա: «Եթե ԱՄՆ կայսրությունը հարձակվի Վենեսուելայի վրա, աշխարհի ժողովուրդները կսկսեն պայքարել Վենեսուելայի հետ միասին»,-ասել է նա՝ ելույթ ունենալով բժշկական համալսարանի շրջանավարտների առջև, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ինչպես ասել է Մադուրոն, Վենեսուելան հայտնվել է աշխարհաքաղաքական առճակատման էպիկենտրոնում, որտեղ մի կողմից ԱՄՆ-ն է, որը «ագրեսիվ, միակողմանի, կայսերական գործողությունների է դիմում, իսկ մյուս կողմից՝ նրանք, որքեր «հանդես են գալիս բազմակողմ ժողովրդավարական մոտեցման օգտին, որը հիմնվում է համերաշխության և ժողովրդների միջև երկխոսության վրա»: Փետրվարի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Ֆլորիդայի միջազգային համալսարանում, հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Վենեսուելայի հարցում «դիտարկում է բոլոր տարբերակներն այդ երկրում ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման համար: Զանգվածային ակցիաները Վենեսուելայում սկսվել են հունվարի 21-ին: Ըստ ոչ կառավարական կազմակերպությունների, այս ընթացքում երկրում ձերբակալվել է 791 մարդ, զոհվել է 29-ը: Բողոքի ակցիաների ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն, ԱՄՆ աջակցուևթյամբ, իրեն է հռչակել երկրի նախագահ: ԱՄՆ-ն և Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը ճանաչել է նրան որպես օրինական ղեկավար: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը: Մադուրոն մտադիր չէ հեռանալ Վենեսուելայինախագահի պաշտոնից: Նա հավելել է նաև, որ երբեք չի հրաժարվի իր հայրենիքի առջև ստանձնած պարտավորություններից: Մինչդեռ Վենեսուելայում շարունակվում են զանգվածային բողոքները՝ ինչպես Մադուրոյի կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների, ընդ որում վերջիններիս քանակը շարունակ աճում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |