Մարուքյանը սահմանդրական փոփոխությունների նախագիծ է ներկայացրել ԱԺ

Մարուքյանը սահմանդրական փոփոխությունների նախագիծ է ներկայացրել ԱԺ

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանըսահմանդրական փոփոխությունների նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով։ Այդ մասին պատգամավորը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Քիչ առաջ Ազգային ժողովի նախագահին, «Իմ քայլը» և «Բարգաված Հայաստան» խմբակցություններին եմ ուղարկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից մշակված՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծն ու հիմնավորումները»,- ասվում է Մարուքյանի գրառման մեջ::

Պատգամավորը նաև առաջարկ է ներկայացրել նախագծի շուրջ միասնական քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ:

Ավելի վաղ Մարուքյանը հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթը «Ելք» դաշինքի ժամանակ է մշակվել և ուղղված է խորհրդարանական խմբակցությունների դերի բարձրացմանը: Պատգամավորը մանրամասնել էր, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը. «Օրինակ՝ խմբակցությունը, դիմելով սահմանադրական մարմնին, կարող է վարչապետի թեկնածու առաջադրել, բայց ՀՀ նախագահի թեկնածու չի կարող, պետք է ստորագրություններ հավաքի»: Նա նաև հիշեցրեց, որ Արտակ Զեյնալյանին իրենք ժամանակին հենց այդ պատճառով չկարողացան առաջադրել:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---