Ամերիաբանկը պարգևատրվել է ՀՀ-ում «կանաչ ներդրումների» աջակցության համար20 փետրվարի 2019 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկից (ՎԶԵԲ) մրցանակ է ստացել «Ջերմոցային տնտեսությունում կանաչ ներդրումների աջակցության համար» անվանակարգում: Բանկի կորպորատիվ վարկավորման բաժնի ղեկավար Վահան Կաջայանը նշել է, որ Բանկն աջակցություն է ցուցաբերել տարբեր ջերմոցային տնտեսությունների, որոնք զբաղվում են ծաղկի, լոլիկի, ելակի աճեցմամբ:
«Մենք ներկայացված ենք գրեթե բոլոր մարզերում: Ջերմոցների թիվը մոտ տասն է, իսկ զբաղեցրած մակերեսը ավելի քան 50 հա է», - նշել է Վահան Կաջայաը՝ հավելելով, որ միջոցներն ուղղվում են ոչ միայն գոյություն ունեցող ջերմոցային տնտեսությունների աջակցությանը, այլ նաև նորերի ստեղծմանը: Ըստ Կաջայանի՝ վերջերս էներգախնայողությանն ուղղված ծրագրերի համար $12.5 մլն-ի ներգրավման վերաբերյալ պայմանագիր է կնքվել:
Բանկի կորպորատիվ վարկավորման բաժնի ղեկավարը նշել է, որ էներգախնայող տեխոնոլագիաների զարգացման միտումը նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում, իսկ տեխնոլոգիաների զարգացումը դրանք մատչելի և հետաքրքիր է դարձնում, հատկապես Հայաստանի համար, որը «ոչ կանաչ» էներգառեսուրսներ չունի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |