Իրանի ԱԳ նախարարը հրաժարական է տվել![]() 26 փետրվարի 2019 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել: «Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր թերացումների համար...վերջին տարիներին, երբ ես արտաքին գործերի նախարար եմ եղել...Ես շնորհակալ եմ Իրանի ժողովրդին և պաշտոնյաներին»,-գրել է նա Instagram-ի իր էջում: Զարիֆի պաշտոնանկության պատճառը չի նշվում: Իրանի IRNA պետական լրատավական գործակալությունը մեջբերել է Զարիֆի օգնական Աբբաս Մուսավիի խոսքը, որը հաստատել է Իրանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնանկությունը, գրում է «Վեդոմոստին»: Զարիֆն Իրանի ԱԳ նախարար էր նշանակվել 2013-ի օգոստոսին, Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կնքումից 2 տարի առաջ: Համաձայնագրով Իրանը չպետք է զարգացնի իր միջուկային ծրագիրն ու չպետք է միջուկային զենքի վրա աշխատի՝ միջազգային պատժամիջոցների չեղարկման դիմաց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |