ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման կոնկրետ ժամկետ չկա![]() 26 փետրվարի 2019 - 14:48 AMT PanARMENIAN.Net - ԵՄ երկրների հետ վիզայի ազատականացման վերաբերյալ Հայաստան-ԵՄ երկխոսության հիմնական պարամետրերը չեն փոխվել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով հարցին, թե որ փուլում է ԵՄ երկրների հետ վիզայի ազատականացման գործընթացը՝ հաշվի առնելով, որ որպես ժամկետ բազմիցս նշվել է 2020 թվականը: «Չեմ կարող կոնկրետ ժամկետ կամ ամսաթիվ ասել», - նշել է Սվիտալսկին՝ ընդգծելով, որ ԵՄ մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ հայաստանյան այցերի ժամանակ նկատել են, որ դրական են տրամադրված վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի կապակցությամբ, հայտնում է Aysor.am-ը: Սվիտալսկին ընդգծել է, որ ՀՀ–ն ԵՄ գործընկերների հետ իրականացնում է երկխոսություն այս հարցի շուրջ առաջընթաց ապահովելու մասով: Նա նկատել է, որ հայկական կողմը լավ գիտի, թե ինչ մտահոգություններ ունեն ԵՄ առանձին երկրները ու դրանց հիման վրա ՀՀ արձագանքը պետք է լիարժեք լինի: «Սա գործընթաց է, որը երկու կողմ ունի: Մի կողմից սա քաղաքական որոշում է ու վերջնական խոսքn անդամ երկրներն են ասում, բացի դրանից՝ կա գործնական կողմ, որտեղ այնպիսի հարցերի հստակեցում է անհրաժեշտ, որոնք կախված են վիզաների դյուրացման ռեժիմի իրականացման հետ, մարդկանց միջև շփումների ու նրա, թե ինչպես են իրականացվում հայաստանցիների այցերը ԵՄ երկրներ», - ասել է դեսպանը: «Վիզայի ազատականացման երկխոսությունը հնարավոր է, եթե լավ կառավարվող և անվտանգ շարժունության ապահովման երաշխիքներ և մեխանիզմներ կան: Եկեք լավատես լինենք, որ այս պայմանները կբավարարվեն ու կարծում եմ, այս պահի դրությամբ այն շփումները, որոնք հայկական կողմն իրականացնում է, օգտակար են դեպի այս որոշումը մեզ առաջ տանելու համար», - ասել է նա: 2017-ի նոյեմբերին ստորագրված և 2018-ի ապրիլին վավերացված Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:Այդ փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսը հունիսի 1-ից մտավ ժամանակավոր կիրարկման փուլ։ Սակայն որպեսզի հնարավոր լինի կիրարկել համաձայնագիրն ամբողջությամբ, ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացման կամ դրա ուժի մեջ մտնելու համար, անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը պետք է ավարտին հասցվեն։ Համաձայնագիրը վավերացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, ՄԹ-ն, Ռումինիան և Դանիան: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |