ՌԴ-ն ռազմական նշանակության ապրանքների կմատակարարի ՀՀ

ՌԴ-ն ռազմական նշանակության ապրանքների կմատակարարի ՀՀ

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ռուսաստանի միջև ռուսական արտադրության ռազմական նշանակության ապրանքների մատակարարման պայմանագրեր են ստորագրվել, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Պայմանավորվածությությունները ձեռք էին բերվել ՀՀ պաշտպանության նախարարի` Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում:

Փետրվարի 26-28-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՌԴ «Ռոսօբորոնէքսպորտ» և ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրինության հետ որոշ ապրանքների ձեռքբերման, մատակարարման, առաքման վերաբերյալ բանակցությունների և պայմանագրերի վերջնական համաձայնեցման ու ստորագրման գործընթացին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---