Փրկարարները մոտ 2000 մեքենա են հանել արգելափակումից. Մարդկանց տեղափոխել են զորամաս![]() 2 մարտի 2019 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ին ժամը 12:00-22:12-ը փրկարարները Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածներում նշված տարածքներից արգելափակումից դուրս են բերել մոտ 2000 ավտոմեքենա, որից 400-ը տեղափոխվել է անվտանգ տարածք, իսկ 30 քաղաքացի տեղափոխվել է ՊՆ թիվ N զորամաս՝ գիշերակացի: Մարտի 1-ին, ժամը 12:13-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ (մոտ 500). անհրաժեշտ է օգնություն, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությոնը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-րդ կմ-ին և Սիսիան-Գորիս 28-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ: Ժամը 23:00-ից նշված երկու հատվածներում սահմանվել է հերթապահություն։ Ձնաբքի պատճառով կան կուտակված ավտոմեքենաներ: Մարտի 2-ին, ժամը 09:30-ի դրությամբ Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները բաց են միակողմանի: Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականցվում է հերթապահություն: Երթևեկությունը իրականացվում է որոշակի սահմանափակումներով: Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |