«Նորք-Մարաշ» ԲԿ-ում 72-ամյա կնոջ սրտից հսկայական նորագոյացություն են հեռացրել![]() 2 մարտի 2019 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Օրեր առաջ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում» կատարվել է աննախադեպ վիրահատություն. 72-ամյա կնոջ սրտից անհետաձգելի կարգով հեռացվել է հսկայական նորագոյացություն: «Գոյացության գիստոլոգիական հետազոտությամբ հաստատվել է թիմոմա ախտորոշումը: Վերջին ամիսների ընթացքում կինն ունեցել է պրոգրեսիվող շնչարգելություն և դեմքի այտուցվածություն: Ընդունվելիս պացիենտի դիրքը եղել է հարկադրական, դեմքի շրջանում արտահայտված այտուց և կապտություն: Էխոսրտագրով աջ նախասրտում ծավալուն գոյացություն է հայտնաբերվել, որը գրեթե լցնում էր աջ նախասրտի խոռոչը»,-ասվում է «Նորք- Մարաշ» ԲԿ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։: Պացիենտը հոսպիտալացվել է, կատարվել է կոնտրաստային ՀՏ հետազոտություն, որից հետո պարզվել է՝ տարածուն ուռուցք, որը սկիզբ էր առնում անանուն երակի կողմից ներաճելով և խցանելով անանուն երակը, վերին սիներակը և լծային երակները: Նորագոյացությունը արտաքինից գրկում էր ձախ ենթանրակային և քնային զարկերակները սեղմելով, աորտայի աղեղի վրա տարածվելով մինչև վայրէջ աորտայի սկզբնական հատվածները։ Օնլայն (առցանց) ռեժիմով կոնսիլիում է կազմակերպվել ՆՄԲԿ-ի սրտային վիրաբուժության դպրոցի հիմնադիր, առաջատար հայտնի սրտային վիրաբույժ՝ Հագոբ (Հրայր) Հովագիմիանի (ԱՄՆ) հետ և որոշում կայացվել պացիենտին անհետաձգելի կարգով տեղափոխել վիրահատարան: «Կատարվել է ծավալային վիրահատություն: ՆՄԲԿ -ի բուժանձնակազմի ջանքերով, ի դեմս՝ վիրաբուժության ծառայության ղեկավար Գագիկ Հեբոյանի, հաջողվել է առանց բարդությունների ավարտել վիրահատությունը: Վիրահատությունն առանձնահատուկ էր նաև նրանով, որ գոյացությունը գտնվում էր ոչ միայն սրտի խոռոչում, այլ նաև արտաքին մակերեսին՝ մասնակի աորտայի վրա սեղմված: Պացիենտը գտնվում է հետվիրահական բաժանմունքում, վիճակը կայուն է»,- ասվում է գրառման մեջ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |