ԱՄԿ. ՀՀ-ում կանայք 35%-ով քիչ են վաստակում տղամարդկանցից![]() 2 մարտի 2019 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կանայք 35%-ով քիչ են վաստակում տղամարդկանցից, տղամարդկանց վաստակը մեկ երրորդով ավելի է: Այդ են վկայում Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) տվյալները, որոնք ներկայացվել են 2018-ի «Աշխատավարձն աշխարհում» զեկույցում: Տվյալները հավաքագրվել են աշխարհի 65 երկրում և արտացոլում են աշխարհի վարձու աշխատողների մոտ 80%-ի վիճակը: Ըստ ԱՄԿ-ի, ՀՀ-ն 7-րդն է աշխատավարձի մասով ամենամեծ գենդերային խզումով երկրների թվում: Ըստ ԱՄԿ տվյալների, աշխարհում կանայք միջինը 20%-ով են պակաս վարձատրվում տղամարդկանցից, հայտնում է BBC-ին: ՌԴ-ն ցուցակում 10-րդն է 30.6% ցուցանիշով: Ամենամեծ խզումը նկատվում է Պակիստանում՝ այն կազմում ՝ 62.5%: Երկրորդ տեղում Նեպալն է 44.7% խզումով: ԵՄ երկրներից ամենավատ ցուցանիշն ունեն Նիդերլանդները՝ այդ երկրում կանայք տղամարդկանցից 40.3%-ով քիչ են վարձատրվում: Լավագույն վիճակն արձանագրվել է Պանամայում, Հորդանանում և ԿաբոՎերդեում, որտեղ խզումը է զրոյական է: Նվազագույն խզմամբ երկրների առաջին հնգյակում են՝ Ռումինիան (1.8%), Բուլղարիան (2.1%), Ֆիլիպինները (2.6%), Էկվադորն (4.6%) ու Բանգլադեշը (4.7%): Սակայն, հարկ է նշել, որ Ֆիլիպինները, Բանգլադեշն ու Կաբո-Վերդեն նվազագույն աշխատավարձով երկրների ցանկում են: ԱՄԿ ցանկում կա 2 երկիր, որտեղ կանայք տղամարդկանցից շատ են ստանում՝ Թաիլանդն (-2.5%) ու Սիեռա Լեոնեն (-5.5%), որտեղ գենդերային խզումը բացասական է: Ըստ փորձագետների, գենդերային խզումը որոշ չափով հիմնավորվում է կրթության տարբեր մակարդակներով, պաշտոններով և ավանդական կանացի և տղամարդկանց մասնագիտություններում վարձատրման տարբեր մակարդակներով, սակայն, այնուամենայնիվ մնում է անբացատրելի մաս: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |