Հախվերդյան. Արցախցիների դեմ ոչինչ չունեմ, խոսքս ուղղել եմ նրանց քաղաքական էլիտային (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում պարզաբանել է արցախցիների վերաբերյալ իր աղմկահարույց հայտարարությունը: «Արցախում ապրող հայերի դեմ ոչինչ չունեմ: Իմ խոսքն ուղղել եմ նրանց քաղաքական էլիտային: Եթե որևէ մեկն իր ձևով է մեկնաբանում, դա նրա խնդիրն է»,- ասել է Հախվերդյանը: Ավելի վաղ «Բաց TV»-ի «Բաց օրը Ռուբեն Հախվերդյանի հետ» հաղորդման եթերում, խոսելով արցախցիների մասին, Հախվերդյանն ասել է, որ նրանք թուրքական մտածողություն ունեն և այդ ազդեցության տակից դուրս գալու համար 50 տարի է պետք։ Հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում: Արձագանքել է անգամ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը. անդրադառնալով Հախվերդյանի արտահայտություններին, նա դրանք խստորեն դատապարտել է՝ համարելով «ներքին թշնամանք հրահրող»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |