ՀՀ նախագահն ու ԱԺ փոխնախագահները կարևորել են իշխանության թևերի գործակցությունը![]() 4 մարտի 2019 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը և Վահե Էնֆիաջյանը մարտի 4-ին տեղի ունեցած հանդիպումներում կարևորել են օրենսդիր մարմնի և իշխանության մյուս թևերի ներդաշնակ փոխգործակցությունը: Հանդիպումների ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովի աշխատանքներին, օրակարգին ու միջազգային հարթակներում նրա գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ: Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համագործակցելու խորհրդարանի հետ և օժանդակելու նրա գործունեությանը, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |