Մահացել է անվանի հայագետ Կիմ Բակշին![]() 5 մարտի 2019 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում 88 տարեկանում վախճանվել է անվանի արձակագիր, հայագետ, թարգմանիչ և մշակութաբան Կիմ Բակշիին: Այդ մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը: Նշվում է, որ Բակշին կյանքի մեծ մասը նվիրել էր հայ ժողվորդի պատմության և մշակույթի ուսումնասիրությանը: «Ռուսաստանում ՀՀ դեսպանատան անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կիմ Բակշիի հարազատներին և մտերիմներին»,-ասվում է հրապարակման մեջ: Կիմ Բակշին (ծնվ. 1931 թ., Մոսկվա), ռուսաստանցի գրող է, կինոդրամատուրգ և հայագետ։ Հայագիտությամբ զբաղվել է 1964 թվականից։ Հայաստանի մասին բազմաթիվ գրթերի հեղինակ է,Մատենադարանի մասին ֆիլմի համահեղինակ:Նրա գրչին են պատկանում«Արծիվ և սուր»,«Ճակատագիր և քար», էսսեներ,«Սուրբ Ղազարի հարությունը»,«Մենաստանից՝ սիրով»,«Մեր աշխարհը նման է անվի»,«Սառած ժամանակը»,«Կապույտ երկնքի տակ» գրքերը: Հայ-ռուսական բարեկամությանը, մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը նպաստող երկարամյա արգասաբեր գործունեության համար Կիմ Բակշիին պարգևատրվել է Պատվո շքանշանով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |