Վարչապետ. Ալիևի հետ հանդիպմանը քննարկելու եմ բանակցային ձևաչափը![]() 6 մարտի 2019 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Բելգիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի համատեղ ասուլիսի ընթացքում, վարչապետն անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ «առաջիկա հանդիպումը նվիրված է լինելու բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին»: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Փաշինյանն ասել է, որ ադրբեջանական կողմի հետ շփումները կրել են ոչ պաշտոնական բնույթ: «Մենք, ըստ էության, Ղարաբաղի հարցի կարգավորման եղանակների և նրբությունների մասին ընդհանրապես չենք խոսել: Մենք դեռ նոր պետք է սկսենք քննարկել, և ես արդեն Թեհրանում ասել եմ, որ առաջիկա մեր հանդիպումը նվիրված է լինելու այդ թվում՝ բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին, որովհետև մենք կարծում ենք, և մեր դիրքորոշումը չի փոխվել, որ հարցի արդյունավետ կարգավորման համար նախևառաջ անհրաժեշտ է արդյունավետ ֆորմատ ստեղծել, որի նպատակը բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն ապահովելն է», - ասել է վարչապետը: Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը նշել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնավարության ժամանակ հնարավորություն է ստեղծվել նոր հանդիպումներ անցկացնելու համար՝ առաջնորդների, արտգործնախարարների միջև: «Նոր հանդիպումներն արդեն իսկ առաջընթաց են: Ինչ վերաբերում է մեր աջակցությանը, կարծում եմ, որ պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով, նոր բան չստեղծենք: Բայց շատ կարևոր են փոխվստահության զարգացման միջոցները: Եվ մենք դրսից՝ որպես Եվրամիություն, ի՞նչ կարող ենք անել: Մենք կարող ենք ամբողջ տարածաշրջանին աջակցել, կարող ենք նպաստել երկրների միջև գործակցությանը տարբեր ոլորտներում: Այսինքն՝ հնարավորությունները պետք է շատ լինեն, և որոշ բաներ ժամանակ են պահանջում: Բայց կարծում եմ, որ տարածաշրջանում պայմանները բավականին նպաստավոր են հետագայում տարածաշրջանային իրավիճակը բարելավելու համար: Մենք պետք է աջակցենք, բայց միայն կողմերի խնդրանքով և պահանջով, որովհետև կողմերը գիտեն ինչ անել, ինչպես աշխատել միմյանց հետ, և մենք պետք է ուղղակի պատրաստ լինենք աջակցել, եթե կողմերը մեզ դրա մասին խնդրեն», - ասել է Հանը: Ընթերցեք նաև՝ «Յունկեր. ՀՀ-ն և ԵՄ-ն դաշնակիցներ են, կօգնենք այնքան, ինչքան ցանկանա»: «Յունկեր. Կողմ ենք ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցությունները սկսելուն»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |