Շախմատի ԱԱ-ում ՀՀ կանանց հավաքականը հաղթել է եգիպտացիներին![]() 6 մարտի 2019 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Աստանայում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի կանանց հավաքականը 4:0 հաշվով հաղթանակ է տոնել Եգիպտոսի կանանց հավաքականի նկատմամբ: ՀՀ ընտրանու կազմում հաղթանակներ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Թիմի առաջատար Էլինա Դանիելյանը մեկնարկային տուրում հանդես չի եկել: Չինաստանի հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Հունգարիայի նկատմամբ, հայտնում է chessfed.am-ը: Ռուսաստանի ընտրանին 3:1 հաշվով հաղթել է Ղազախստանին, իսկ Հնդկաստան - Վրաստան, ԱՄՆ - Ուկրաինա մրցախաղերը ավարտվել են հաշտությամբ: 2-րդ տուրում Հայաստանի մրցակիցն է լինելու Ռուսաստանի հավաքականը: Տղամարդկանց մրցաշարում Չինաստանի հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթել է Ադրբեջանին, Հնդկաստանը նույն հաշվով առավելության է հասել Շվեդիայի նկատմամբ, ԱՄՆ թիմը 3-1 հշավով հաղթել է Եգիպտոսին, իսկ Ռուսաստանը և Անգլիան 2.5-1.5 հաշվով համապատասխանաբար հաղթել են Իրանին և Ղազախստանին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |