ՌԴ-ում ֆեյքային նորությունների տարածման համար կարող է տուգանք սահմանվել![]() 6 մարտի 2019 - 13:48 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում ֆեյքային նորությունների տարածման համար կարող է տուգանք սահմանվել: Համապատասխան օրինագիծը ՌԴ խորհրդարանն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ՝ կողմ է քվեարկել 327 պատգամավոր, դեմ՝ 42: Ֆեյքերի հրապարակման համար տուգանքը քաղաքացիների դեպքում կկազմի մոտ 100,000 ռուբլի, պաշտոնյաների համար՝ 200,000 ռուբլի, իրավաբանական անձանց՝ մինչև 500,000 ռուբլի, գրում է «Կոմերսանտը»: Երկրորդ անգամ նման օրինախախտման կամ կենսապահովման օբյեկտների, բանկերի աշխատանքին խոչընդոտներ ստեղծելու համար տուգանքը կարող է հասնել 1 մլն ռուբլու, ծանր հետևանքների դեպքում՝ 1,5 մլն ռուբլու: Երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ են կատարվել, որոնք հնարավորություն են տալիս պաշտոնապես գրանցված ցանցային ԶԼՄ-ներին օպերատիվ կերպով հեռացնել ֆեյքային հաղորդագրությունները և դրանով իսկ խուսափել տուգանքներից: Ֆեյքային նորությունների և իշխանության հանդեպ անհարգալից վերաբերմունքի վերաբերյալ օրինագծերի փաթեթը շրջանառության մեջ է դրել Դաշնության խորհրդի օրինաստեղծ կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը, ինչպես նաև պատգամավորներ Լյուդմիլա Բոկովան և պատգամավոր Դմիտրի Վյատկինը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |