ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի համաժողովին![]() 7 մարտի 2019 - 11:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունն ԱՄՆ-ում է՝ պատվիրակության կազմում են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը և ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը: Մարտի 5- 7-ը Վաշինգտոնում ընթանում է Բարեվարքության ամրապնդման ամենամյա համաժողովը (Building Integrity Conference), հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «Բարեվարքության ներզոր կարողությունների և դիմակայուն հաստատությունների կառուցում՝ հանուն գործընկերության հզորացման» (Building Capable and Resilient Institutions to Strengthen our Partnership) խորագրով անցկացվող համաժողովում քննարկվում են Բարեվարքության ամրապնդման ուղղությամբ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների մոտեցումները, արդյունավետ պաշտպանական հաստատությունների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև առկա խոչընդոտներն ու հնարավորությունները: Համաժողովին մասնակցում է 32 պետությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 150 պատվիրակ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |