Նախարար. ՀՀ-ում կենդանի ու ոչ կենդանի դոնորներից երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստման ծրագիր է մեկնարկելու![]() 9 մարտի 2019 - 14:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Հանրային առողջապահության մարտահրավերները և լուծման ուղիները նոր Հայաստանում» մասնագիտական քննարկման ընթացքում հայտարարել է, որ Հայաստանում երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստման ծրագիր է մեկնարկելու՝ կենդանի ու ոչ կենդանի դոնորներից։ «Մենք գրեթե ամեն ինչ ունենք իրականացնելու համար, այդ թվում՝ քաղաքական կամք, և ծրագրի ներդրմամբ կփրկենք բազմաթիվ կյանքեր»,- ասել է Արսեն Թորոսյանը։ ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում նախարարն առանձնացրել է առողջապահության ոլորտի բարելավման երեք ուղղություն՝ կանխարգելիչ բժշկության զարգացում, առողջության ապահովագրության ներդրման նոր մեխանիզմ, ուռուցքաբանությունն իր բոլոր մակարդակներում՝ վաղ հայտնաբերումից մինչեւ բուժում եւ պալիատիվ խնամք։ Նախարարը ներկաներին ծանոթացրել է վերջին նորություններին և ապագա ծրագրերին՝ շտապօգնության կանչերի կենտրոնացումից մինչև սանիտարական ավիացիա, փոխպատվաստում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |