ԵԱՀԿ գործող նախագահը մարտի 12-ին ՀՀ կժամանի![]() 12 մարտի 2019 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Մարտի 12-13-ին աշխատանքային այցով Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը: Մարտի 13-ին նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը։ Այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Մարտի սկզբին ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսալվ Լայչակիգլխավորած պատվիրակությունն Ադրբեջանում էր: Պատվիրակությանն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փետրվարի 19-ին Մոսկվայում ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսալվ Լայչակն ասել էր, որ Սլովակիան ամբողջապես «սատարում է Մինսկի խմբի համանախագահներին:Ըստ Լայչակի, Հայաստանում կայացած ընտրություններից հետո նոր իրավիճակ է ստեղծվել՝ «կա շատ ուժեղ մանդատ ստացած կառավարություն և դրա հետ կապված կան որոշ սպասելիքներ»: «Մեր նպատակն է օգնել Մինսկի գործընթացի համանախագահներին օգտագործել այդ նոր իրավիճակը»,-ասել էր դիվանագետը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |