«Տաշիրը» տրանսպորտային հանգույց և առևտրի կենտրոն կկառուցի Մոսկվայում![]() 13 մարտի 2019 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Հայտնի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը Մոսկվայի Վիխինո թաղամասում տրանսպորտային հանգույց և առևտրի կենտրոն կկառուցի: Նախագծի մասին տեղեկությունը ներկայացվել է Կաննում՝ MIPIM-2019 ցուցահանդեսի շրջանակում: Նախագծի ընդհանուր մակերեսը կկազմի 106,000 քմ, որից 70, 000 քմ կզբաղեցնի առևտրի կենտրոնը, մնացածը՝ 8-հարկանի կայանատեղին, ինչպես հայտնի է դարձել «Տաշիրի» շնորհանդեսից, գրում է «Վեդոմոստին»: «Տաշիր» ընկերությունների խումբը, որի հիմնադիրն ու նախագահը հայտնի գործարար Սամվել Կարապետյանն է, ՌԴ 200 ամենամեծ մասնավոր ընկերությունների ցանկում է, իսկ ինքը՝ Կարապետյանն ընդգրկվել է «Ռուսաստանյան անշարժ գույքի արքաների» վարկանիշում: 2018-ին Կարապետյանն անշարժ գույքով 670 մլն դոլար է վաստակել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |