Օպերայի սրճարանների աշխատողները հոսանքալարեր են կտրել՝ խանգարելով ապամոնտաժմանը

Օպերայի սրճարանների աշխատողները հոսանքալարեր են կտրել՝ խանգարելով ապամոնտաժմանը

PanARMENIAN.Net - Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի հարակից տարածքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Երևանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանները:

Ազատության հրապարակի տարածքում գործող սրճարանների աշխատակիցները կանգնել են հոսանքալարերի վրա և թույլ չեն տալիս, որպեսզի քաղաքապետարանի աշխատակիցները միացնեն տեխնիկան՝ սկսելու ապամոնտաժման աշխատանքները, հայտնում է Aysor.am-ը։

Սրճարանների աշխատակիցները նույնիսկ կտրել են հոսանքալարերը։ Նրանք վանկարկում են՝ ամոթ-ամոթ՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին խնդրելով ապամոնտաժման աշխատանքները հետաձգել գոնե մեկ օրով,

«Մարդկային արժեքներն ո՞ւր մնացին», - հարց են ուղղել նրանք։

Ապամոնտաժման աշխատանքները վերահսկում են քաղաքապետարանի աշխատակիցները։ Տեղում է նաև Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։Տեղում են նաև մեծ թվով ոստիկաններ։

Ընթերցեք նաև.Օպերայի այգին մասնակի կվերականգնվի սրճարանների հաշվին. Ֆոտո

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---