ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել ՀՀ ՄԻՊ աշխատանքը![]() 13 մարտի 2019 - 17:01 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների իրականացման վերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները կամփոփեն առանձին զեկույցով։ Այդ մասին ասվել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանդիպմանը փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստան այցելած ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի անդամների հետ։ Անդրադարձ է կատարվել նաև 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Պաշտպանի աշխատակազմի գործունեությանը կապված խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանության, ոստիկանության բաժիններում կատարված շուրջօրյա աշխատանքի, անհանդուրժողականության և ատելության խոսքի բացառման հետ: ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները բարձր են գնահատել Պաշտպանի աշխատանքը և հետագայում արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել: Արման Թաթոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը գնահատելու համար, պատրաստակամություն հայտնել շարունակել ակտիվ համագործակցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, Հայաստանում խոշտանգումների կանխարգելման, կանանց ու երեխաների իրավունքների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության ոլորտներում իրականացվող աշխատանքը, արձանագրած խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |