Փաստաբանները կազատվեն դատական տուգանքից![]() 13 մարտի 2019 - 18:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մարտի 14-ի նիստում հավանություն կտա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանի՝ գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ դատական տուգանք չկիրառելու վերաբերյալ օրենսդրական նախագծին: Հիմնավորման մեջ նշվում է, որ խնդրահարույց է փաստաբաններին դատական տուգանքի ենթարկելու օրենսդրական փոփոխությունը որևէ կերպ չհիմնավորելու և չմեկնաբանելու ՀՀ նախորդ կառավարության մոտեցումը: «Փաստաբաններին տուգանելու վերաբերյալ իրավակարգավորումը չունի հիմնավորում, և առկա չէ այդ իրավակարգավորման ընդունման անհրաժեշտությունը: Օրինակ՝ 2016 թվականին ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում քննված 125,500 քաղաքացիական գործով, դատարանները փաստաբանների պալատ դիմելու դատական սանկցիա են կիրառել միայն 4 փաստաբանի նկատմամբ», - նշված է հիմնավորման մեջ: Ըստ նախագծի հեղինակի՝ դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի անկախությունը: «Փոփոխությունը վտանգում է փաստաբանի ինստիտուտի անկախությանը: Փաստաբանները պետք է դատարաններում գործեն անկախև անկաշկանդ՝ իրենց մասնագիտական գործունեության չափանիշներին համապատասխան, իսկ նման պայմաններով դատական տուգանք նախատեսելու դեպքում կվտանգվի փաստաբանների անկախությունը եւ իրենց վստահորդներին եռանդուն կերպով պաշտպանելու փաստաբանների ազատությունը», - ասվում է նախագծում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |