Պետդեպ. Հեղափոխությունից հետո ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան![]() 14 մարտի 2019 - 10:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների վերաբերյալ 2018 թվականի զեկույցի Հայաստանին վերաբերվող հատվածում նշվել է, որ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան: «Թավշյա հեղափոխությանը հաջորդած՝ մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ համարվողների ազատ արձակումից հետո, Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան», - մասնավորապես նշվել է զեկույցում: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև դատական համակարգի անկախության խնդրին. նշվել է, որ դրա նկատմամբ հասարակական անվստահությունը շարունակում է պահպանվել: «Հեղափոխությունից հետո շատ դատավորներ քաղաքական դրդապատճառներով ազատազրկվածների ազատեցին: Համաձայն իրավապաշտպան խմբերի՝ այն, որ այդ քրեկան գործերում նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել, ցույց է տալիս, որ այդ մարդիկ ապրիլյան իրադարձություններից առաջ հետապնդվել են քաղաքական դրդապատճառներով», - ասվում է զեկույցում: Արձանագրվել է նաև, որ ապրիլյան իրադարձությունները «նկատելի դրական առաջընթաց են»։ «Նոր կառավարությունը մի շարք հետաքննություններ նախաձեռնեց՝ համակարգային կոռուպցիայի դեմ և երկրում դեկտեմբերի 9-ին անցկացվեցին առաջին իրական մրցակցային ընտրությունները», - ասված է զեկույցում: Նշվել է նաև, որ նոր իշխանությունները քայլեր են ձեռնարկում օրենքի խախտումները հետաքննելու և պատժելու ուղղությամբ, հատկապես՝ քաղաքական ղեկավարության և իրավապահ ամենաբարձր շրջանակներու։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |