// IP Marketing video - START// IP Marketing video - END

Սրճարանների աշխատողները վիրավորել են իրենց աշխատանք առաջարկած այլ սրճարանի ներկայացուցչին

Սրճարանների աշխատողները վիրավորել են իրենց աշխատանք առաջարկած այլ սրճարանի ներկայացուցչին

PanARMENIAN.Net - Օպերայի բակում «Ապերետիվո» սրճարանի ներկայացուցիչն ինքնակենսագրականներ է հավաքում շենքի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժման հետևանքով գործազուրկ մնալու վտանգի տակ հայտնված աշխատակիցներից, այս մասին PanARMENIAN.Net - ի հետ զրույցում ասաց սրճարանի մենեջեր Էդիտա Տատարենկոն:

Ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցները, սակայն, ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերել սրճարանի ներկայացուցչի նկատամամբ, ընդհուպ մինչև վիրավորական արտահայտություններ են հնչեցրել:

«Ո՞վ ես դու, որ Օպերայի կենտրոնում սեղան ես եկել-դրել, սարքած բան ա, ցիրկ ա, կապիկություն ա», - ասել են Օպերայի կանաչ տարածքների հաշվին կառուցված սրճարանների աշխատակիցները:

«Ապերետիվոյի» մենեջերը, մինչդեռ, հայտնեց, որ ներկա պահին սրճարանի բոլոր աշխատանքների համար ազատ հաստիք կա՝ մատուցող, մենեջեր, խոհարար, մաքրուհի և այլն:

«Բոլոր հաստիքների համար մի քանի հոգի է պետք», - ասել է մենեջերը՝ հավելելով, որ իրենք այս իրադարձություններից շատ ավելի վաղ են թափուր հաստիքների մրցույթ հայտարարել:

Մենեջերը հավելել է, որ այդ սրճարանների աշխատակիցները կարող են մոտենալ սրճարան կամ առցանց ուղարկել ինքնակենսագրականները:

 Ուշագրավ
Արդեն իսկ տրամադրվել է 14,231 վարկ՝ 4.258 մլրդ դրամ ընդհանուր ծավալով
ԱԱԾ-ն պատրաստակամ է ապահովելու Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովի շփումը վերջինիս ընտանիքի անդամների հետ
Նա հաջողություն է մաղթել քաղաքապետարանին Օպերայի հակարից տարածքների բարեկարգման ընթացքում
Նախագիծը շրջանառության մեջ է դրվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից