Սրճարանի աշխատակիցների հրմշտոցի հետևանքով ոստիկաններից մեկը վնասվածք է ստացել![]() 14 մարտի 2019 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Օպերայի սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող աշխատակիցների հրմշտոցի հետևանքով ևս մեկ ոստիկան վնասվածք է ստացել: Ավելի վաղ բախման հետևանքով վնասվածք էր ստացել մեկ ոստիկան և սրճարանի մեկ աշխատակից: Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ քաղաքապետարանը օրենքով սահմանված կարգով մեկ ամիս առաջ ծանուցել է Օպերայի հարակից տարածքների սրճարանատերերին, որ պետք է ապամոնտաժվեն: Նա ասել է, որ այս ակցիայի մասնակիցներից շատերն ուղղորդված են: «Դուք սեփական աչքերով տեսաք, որ այլ սրճարանների աշխատակիցները եկել էին իրենց մոտ աշխատանք առաջարկելու, սակայն տեսաք ինչպես վերաբերվեցին այդ մարդկանց: Սարյանի, Կասկադի սրճարանների աշխատակիցները եկել աշխատանք էին առաջարկում, որևէ մեկը չմոտեցավ, հստակ ուղղորդված են», - ասել է թաղապետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |