// IP Marketing video - START// IP Marketing video - END

Օպերայի սրճարանների 12 աշխատող աշխատանք է գտել Կասկադում

Օպերայի սրճարանների 12 աշխատող աշխատանք է գտել Կասկադում

PanARMENIAN.Net - Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին հարակից տարածքի ապամոնտաժվող սրճարաններից 12 աշխատող արդեն իսկ աշխատանք է գտել Կասկադի մի շարք սրճարաններում։

«Սրճարանը Երևանի կոլորիտի շատ կարևոր մաս է կազմում, բայց կան դրա համար հատուկ գոտիներ, օրինակ՝ Կասկադը, Սարյանը: Մենք դիտարկում ենք հնարավոր նոր գոտիներ Երևանում», - ասել է թաղապետը։

Մարտի 15-ի առավոտյան Օպերայի շենքին հարակից սրճարանների ապամոնտաժման աշխատանքները մեկնարկել են ավելի մեծ ծավալներով։ Ապամոնտաժման դեմ բողոքող սրճարանի աշխատակիցները դադարեցրել են ակցիան։

Մարտի 14-ին ոստիկանների և սրճարանների բողոքող աշխատակիցների միջև քաշքշոց է եղել։

 Ուշագրավ
Արդեն իսկ տրամադրվել է 14,231 վարկ՝ 4.258 մլրդ դրամ ընդհանուր ծավալով
ԱԱԾ-ն պատրաստակամ է ապահովելու Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովի շփումը վերջինիս ընտանիքի անդամների հետ
Նա հաջողություն է մաղթել քաղաքապետարանին Օպերայի հակարից տարածքների բարեկարգման ընթացքում
Նախագիծը շրջանառության մեջ է դրվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից