// IP Marketing video - START// IP Marketing video - END

Զուրաբիշվիլին Երևանում դժգոհել է Աբխազիայի հայկական եկեղեցիների ենթակայությունից

Զուրաբիշվիլին Երևանում դժգոհել է Աբխազիայի հայկական եկեղեցիների ենթակայությունից

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՀՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ Աբխազիայի հայկական եկեղեցիները ՀԱԵ Հարավային Ռուսաստանի թեմում են ընդգրկված, հայտնում է «Վզգլյադը» Վրաստանի նախագահի աշխատակազմի վրա հղումով:

Այդ հարցին Սալոմե Զուրաբիշվիլին, ինչպես նշվում է, «շատ կոշտ է անդրադարձել» ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Զուրաբյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպումներում:

Նշվում է, որ «Աբխազիայի հայկական եկեղեցիների վերաենթարկումը վրացական կողմն ընկալում է «որպես ՀԱԵ կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության խախտում»:

Նշվում է, որ Վրաստանի նախագահը «պահանջել է կաթողիկոսից փոխել այդ որոշումը, որպեսզի Աբխազիայի հայկական եկեղեցիները վերադառնան ՀԱԵ Վիրահայոց թեմի ենթակայությանը, «ինչպես դա եղել է պատմականորեն», կամ ենթարկել անմիջապես Գարեգին Բ-ին: Վրաստանի նախագահը հայտնել է ՎՈւԵ նմանատիպ դիրքորոշումը: Կողմերը համաձայնվել են գտնել հարցի ընդունելի լուծումը:

Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Վրաստանի նախագահն Աբխազիայի հայկական եկեղեցիների փոխանցումը ՀԱԵ Հարավային Ռուսաստանի թեմի իրավազորությանը համարել է «Վրաստանի տարածքային ամբողջականության շատ մեծ խախտում»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր հերթին, մտահոգիչ էր անվանել Վրաստանի նախագահի որոշ հայտարարություններ: «Բաքվում Ձեր արած որոշ ձևակերպումները մտահոգիչ են»,-ասել էր նա: Այս առումով խորհրդարանի ղեկավարն անընդունելի է համարել տարբեր հակամարտությունների համար ընդհանրացված մոտեցումները:Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մտահոգություններին՝ Սալոմե Զուրաբիշվիլին ներկայացրել է իր դիրքորոշումը՝ ևս կարևորելով տարածաշրջանի հակամարտությունների բացառապես խաղաղ և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կարգավորումը:

Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Ադրբեջանն ու Վրաստանը միասին են վերադարձրել անկախությունը և «վերջին տարիներին վերապրել միանման ողբերգություններ»:

 Ուշագրավ
Պատասխանելով ապագայում նոր հանդիպման մասին հարցին՝ Փաշինյանն ասել է, որ «կոնկրետ պլաններ դեռ չկան»
Արցախի ԱԳՆ-ն նաև Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում հրաժարվել հակամարտության ուժային լուծման անհեռանկարային քաղաքականությունից
Սա առաջին դեպքն է, երբ Մեքսիկայում օրենսդիր մարմինը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
Նրանք ներկա կլինեն ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյակի ընթրիքին