// IP Marketing video - START// IP Marketing video - END

Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի դատարանը վարույթ է ընդունել

Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի դատարանը վարույթ է ընդունել

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Լիլիթ Սարգսյանի, մարտի 11-ին վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի:

Ընդդեմ Արամ Մանուկյանի հայցադիմում է ներկայացվել՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջների մասին, հայտնում է Քոչարյանի պաշտպանական խումբը:

Հայցադիմումը ներկայացվել էր մարտի 1-ին ՝ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի կողմից:

Ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հայցի առարկայի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել:

 Ուշագրավ
Ադրբեջանը մարտի 11-15-ը անցկացնելու է խոշորագույն զորավարժություն, որի մասին չի ծանուցել հմպատասխան միջազգային մարմիններին
Փաշինյանն ասել է, որ ադրբեջանական կողմից հետ շփումները կրել են ոչ պաշտոնական բնույթ
Քննարկվել են հայ-ռուսական գործակցության զարգացման հարցեր