2018-ին ՀՀ-ից 64%-ով ավելի շատ մեքենա է արտահանվել

2018-ին ՀՀ-ից 64%-ով ավելի շատ մեքենա է արտահանվել

PanARMENIAN.Net - 2018 թվականին 2017 թվականի համեմատ Հայաստանից արտահանված մեքենաների թիվն աճել է 64%:

Ըստ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տվյալների, նախորդ տարի արտահանվել է 531 մեքենա՝ 2017-ի 323 մեքենայի դիմաց:

Աճել է նաև ՀՀ-ից արտահանված մեքենաների գումարային ծավալը մոտ 55%-ով. 2018-ին՝ մոտ $19.2 մլն-ի, իսկ 2017-ին՝ $12.4 մլն-ի:

Նախորդ տարի արտահանված մեքենաների միջինացված գինը կազմել է $36,000, իսկ 2017-ին՝ մոտ $38,400:

 Ուշագրավ
Չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 3-ից
Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը