Հոլանդական տրամվայում կրակոցների հետևանքով զոհ կա. Հանցագործը թաքնվել է![]() 18 մարտի 2019 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել տրամվայի ուղևորների ուղղությամբ: Արդյունքում 1 մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել, հայտնել է ոստիկանությունը: Իրավապահ մարմինները չեն բացառում ահաբեկչության վարկածը: Կանգառի մոտի տարածքը շրջափակված է: Տրամվայների երթևեկությունը քաղաքում ժամանակավորապես դադարեցվել է, գրում է BBC-ին: Ինչպես հայտարարել են ոստիկանությունում, հանցագործին հաջովել է հեռանալ: Ըստ չստուգված տվյալների, նա հեռացել է հանցանքի վայրից մեքենայով: Չի նշվում, թե քանի մարդ է տուժել: Հայտնի չէ նաև, թե քանի մարդ է մասնակցել հարձակմանը: Ըստ տեղական ԶԼՄ-ների, հարձակվողները մի քանիսն են եղել: Իրավապահ մարմինները հորդորել են փակ պահել դպրոցների դռները: Իշխանությունները նաև խստացրել են անվտանգության միջոցները դպրոցներում, մզկիթներում, կառավարական շենքերում և տրանսպորտային հանգույցներում: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 18-ին տեղական ժամանակով 10:45-ին, տրամվայրի կանգառից ոչ հեռու: Այժմ պատահարի տեղում են վթարային ծառայությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |