Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարան կկառուցվի![]() 19 մարտի 2019 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարան կկառուցվի: «Բուենոս Այրեսի օրենսդիր մարմինը հավանություն է տվել մի նախագածի, որով Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամին թույլատրվում է կառուցել քաղաքում Հայաստանի պատմության, մշակույթի և հիշողության թանգարան: Թանգարանը կկառուցվի Գուրուչագա փողոցում՝ Պալերմո շրջանի հայաբնակ թաղամասի հարևանությամբ»,-հայտնում է Արգենտինայում լույս տեսնող Estacao Armenia պարբերականը: Նշվում է նաև, որ թանգարանը բազմաֆունկցիոնալ հարթակ կհանդիսանա: Թանգարանին կից գրադարան կգործի: Արգենտինայում մեծ և ազդեցիկ հայ համայնք կա՝ մոտ 200,000 մարդ: Արգենտինահայերի մեծ մասը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են: Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկրներից է: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |