Փաշինյան. $2.7 միլիարդի 89 ներդրումային ծրագիր կա![]() 19 մարտի 2019 - 12:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանում ներկա պահին 89 ներդրումային ծրագիր կա՝ $2.7 մլրդ ծավալով: «Այդ ծրագերից 42-ը՝ $774 մլն ծավալով, գտնվում են իրականացման տարբեր փուլերում», - ասել է Նիկոլ Փաշինյանը: 2019-ի փետրվարին 2018-ի նկատմամբ Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալը աճել է 100%-ով: «Մեր կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում աճը կազմել է 145 տոկոս, ու այսօրվա դրությամբ, երկրում վարկավորման ծավալը աճել է 30%-ով ու մասնագետների գնահատմամբ սա ահռելի աճ է», - ասել է նա: 2019 թվականի փետրվարին 2018 թվականի նույն ամսվա համեմատ 145%-ով աճել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում հատկացվող վարկերի ծավալը։ Ընթացիկ տարվա հունվարին նախորդ հունվարի համեմատ այդ աճը կազմել է 131%։ 2018 թվականի նոյեմբերին 2017 թվականի նույն ամսվա նկատմամբ վարկերի ծավալը աճել է 41%-ով, դեկտեմբերին՝ 2017-ի նույն ամսվա նկատմամբ՝ 85%-ով։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |