Վարչապետ. ՀՀ-ԵՄ օրակարգում ոչ թե ՀԱԷԿ-ի փակումն է, այլ համարժեք հզորությունների ձևավորումը![]() 19 մարտի 2019 - 13:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Մատենադարանում ասուլիսի ընթացքում անդրադառնալով ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում ՀՀ ատոմակայանին վերաբերվող մասին, հայտարարել է, որ օրակարգում ոչ թե ատոմակայանի փակումն է, այլ դրան համարժեք հզորությունների ձևավորումը: «ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում ատոմակայանի փակման թեման շեշտադրվում է համարժեք հզորությունների ձևավորման հետ: Իրականում այդտեղ ոչ թե գրված է ատոմակայանի փակման, այլ համարժեք հզորությունների ձևավորման մասին»,- ասել է վարչապետը: Նա հավելել է, որ որքան հնարավոր է ատոմակայանի գործունեությունը կերկարաձգվի: «Սակայն պարզ է, որ այն հավերժ չի կարող աշխատել: Նորից եմ ասում, մեր օրակարգում քննարկվող հարցը ոչ թե ատոմակայանի փակումն է, այլ համարժեք հզորությունների ձևավորումը» ,- ասել է վարչապետ: Անդրադառնալով Բրյուսել ակատարած իր այցի արդյունքներին, Փաշինյանն ասել է, որ ԵՄ-ի հետ 13 ծրագիր կա, որոնք վերաբերում են ենթակառուցվածքների զարգացմանը, ջրամբարաշինությանը, ճանապարհներին։ Հայաստանում մոտ 2 տասնյակ նոր ջրամբար կառուցելու գործընթաց է սկսվելու: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |