Հրապարակի շատրվանները կգործարկվեն մարտի 21-ին![]() 19 մարտի 2019 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Բարենպաստ եղանակով պայմանավորված՝ Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը կգործարկվի մարտի 21-ին: Այժմ, տեխնիկական հանգույցների ստուգման ու տարածքի մաքրմանը զուգահեռ, կարգաբերվում է նաև, այսպես կոչված, կառավարման կետը՝ համակարգչային հանգույցով: Շատրվանային համալիրը թարմացված երգացանկով կաշխատի շաբաթվա բոլոր օրերին՝ բացի սանիտարական օր հայտարարված երեքշաբթիներից: Ջրային այս կառույցը առավոտյան 08:30-20:00-ն կգործի որպես սովորական շատրվան, ժամը 20-ից՝ երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կներկայանա նաև լուսաձայնային ու երաժշտական ողջ հմայքով, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Բարեկարգվում ու պատշաճ տեսքի են բերվում նաև երևանյան մյուս՝ ավելի քան 30 ջրային կառույցները, որոնց հերթական տարեշրջանի մեկնարկը կտրվի Մայրության և գեղեցկության օրը՝ ապրիլի 7-ին: Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ն մարտի սկզբից սկսել է մայրաքաղաքի շատրվանների ու ջրավազանների վերաբացման նախապատրաստումը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |