Իտալական Լացիոն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալական Լացիոն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Իտալիայի Լացիո վարչական շրջանի շրջանային խորհուրդը միաձայն հավանություն է տվել խորհրդի անդամ Սերջիո Պիրոցցիի առաջարկին՝ Հայոց ցեղասպանության պատմական փաստը ճանաչելու մասին: Այդ մասին ասվում է Հռոմի հայ համայնքի կայքում:

Պիրոցցիի ներկայացրած օրինագիծը լիակատար համերաշխություն է հայտնում հայ ժողովրդին պատմական արդարության և մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարում:

Լացիոյի խորհուրդը Իտալիայի 136-րդ շրջանային խորհուրդն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Հռոմի հայ համայնքի խորհուրդը շնորհակալություն է հայտնել Լացիոյի խորհրդի բոլոր անդամներին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---