Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստանձնել է Ղազախստանի նախագահի պաշտոնը: Նա Սահմանադրության վրա երդվել է հավատարիմ ծառայել Ղազախստանի ժողովրդին: Երդման արարողությունից հետո Սահմանադրական խորհրդի նախագահ Կայրատ Մամին հայտարարել է նախագահի լիազրությունները Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևից Սենատի ղեկավար Կասիմ Ժոմարտ Տոկաևին անցնելու մասին, հայտնում է Sputnik Ղազախստանը:
Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Տոկաևն առաջարկել է երկրի մայրաքաղաք Աստանան վերանվանել Նուրսուլթան՝ Ղազախստանի առաջին նախագահի պատվին:
Ըստ Սահմանադրության, Տոկաևը կղեկավարի երկիրը մինչև Նուրսուլթան Նազարբաևի լիազորությունների ժամկետի ավարտը, որը ղեկավարել է երկիրը 30 տարի:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտարարել է մարտի 19-ին ուղիղ եթերում՝ հատուկ ուղերձում:«Ես որոշում եմ կայացրել դադարեցնելու իմ լիազորությունները նախագահի պաշտոնում»,-ասել է նա ժողովրդին հասցեագրված ուղերձում: Նազարբաևը հայտարարել է նաև, որ կշարունակի կատարել Անվտանգության խորհրդի նախագահի լիազորությունները:
Նազարբաևը գլխավորում էր Ղազախստանը 1990-ից, 2015-ից նա վերընտրվել է 5-րդ անգամ: