Քրդերը հաստատել են ԻՊ-ից Սիրիայի վերջին տարածքն ազատագրելու լուրը![]() 23 մարտի 2019 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ժողովրդավարական ուժերի (ՍԺՈւ) աշխարհազորայինները մարտի 23-ին հայտարարել են, որ «Իսլամական պետության» հսկողության տակ գտնվող վերջին սիրիական տարածքը՝ Բաղուզ բնակավայրը, ազատագրվել է: «Բաղուզն ազատ է, ԻՊ հանդեպ ռազմական հաղթանակն իրողություն է»,-հայտարարել է Սիրիայի ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչ Մուստաֆա Բալին, գրում է Ինտերֆաքսը Associated Press-ի վրա հղումով: Նա հավելել է, որ Սիրիայի ամբողջ տարածքն «այժմ մաքրված է ԻՊ գրոհայիններից»: Մարտի 22-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը հայտարարել է լրագրողներին, որ ԻՊ-ն Սիրիայի տարածքում ամբողջությամբ ջախջախված է: Բաղուզն Իրանի հետ սահմանին է: Ահաբեկիչների մի մասը հանձնվել է քրդերին, սակայն մի մասը շարունակել է դիմադրությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |