Ռուսական Comedy Woman հումորյին շոուի երկրորդ եթերաշրջանի 11-րդ թողարկման մեջ էպիզոդի հերոսուհին, որի դերը կատարում էր Նատալյա Մեդվեդևան, պատմում է, թե ինչպես է թաղման փող հավաքում և հինալի է գլուխ հանում այդ գործից: Նա ասել է, թե առնետ է թաղել Կրեմլի պատում՝ մարշալներ Նիկոլայ Եժովի և Իվան Կոնևի միջև:
Մարշալներ Հովհաննես Բաղրամյանի և Իվան Կոնևի թոռները ՏՆՏ հեռուստաալիքի դեմ հայցով դիմել են ՌԴ Քննչական կոմիտե: Անհաջող կատակը վրդովեցրել է նրանց, գրում է Life.ru-ն:
Բաղրամյանի թոռը հայտարարել է, որ դա ոչ միայն տեղին չէ, այլ նաև անգրագիտություն է՝ Ներքին գործերի ժողկոմ Եժովը թաղված է Դոնսկոյ գերեզմանոցում:
Նա հավելել է, որ խորհրդային շրջանի զորահրամանատրների հիշատակի պղծման դեմ պայքարում է Հաղթանակի զորավարների հիմնադրամը: