Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել հետաձգել Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը՝ պահանջելով ՀՀ կառավարությունից մինչև սույն թվականի ապրիլի 3-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից մարտի 22-ին ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ 2019-ի մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանը, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել է, որ վերջինս, Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև վերջինիս անհապաղ տեղափոխել Ֆրանսիայում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով: Այդ մասին հայտնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչությունը:
Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր նշված տեղեկատվությունը հավաքագրելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձևավորելու և սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար:
Ավելի վաղ դատարանը մերժել է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի ներկայացրած՝ նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
Մանվել Գրիգորյանի գործով նախաքննությունը, մեղադրական եզարակացությունն ուղարկվել է դատախազություն:Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ