Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդանոց![]() 25 մարտի 2019 - 15:10 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավայրից տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասել է, որ Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել հետաձգել Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը՝ պահանջելով ՀՀ կառավարությունից մինչև սույն թվականի ապրիլի 3-ըներկայացնել համապատասխան տեղեկատվություն: Մանվել Գրիգորյանի փաստաբանները մարտի 19-ին դիմել են դատարան՝ միջնորդելով Գրիգորյանին ազատ արձակել գրավի դիմաց։ Մանվել Գրիգորյանի գործով նախաքննությունը, մեղադրական եզարակացությունն ուղարկվել է դատախազություն:Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |