Բելառուսի դեսպան. Տրակտորների և վերելակների համատեղ արտադրություն կարելի է հիմնել![]() 25 մարտի 2019 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Բելառուսը կարող են տրակտորների և վերելակների համատեղ արտադրություն հիմնել: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը, հայտնում է Sputnik Արմենիան: «Առաջին անգամը չէ, որ բարձրաձայնում եմ այս նախագծերի մասին, առաջարկում եմ: Արձագանք դեռևս չկա: Ոչ ոք այս հարցերով դեսպանատուն չի դիմել: Թեև կան ակնհայտ բաներ՝ հուսալիություն, գին, որակ, մատչելիություն և պահանջարկ ֆերմերի կողմից հօգուտ բելառուսական արտադրանքի»,-ասել է նա: Եվս մեկ հետաքրքիր թեմա է վերելակների փոխարինումը Հայաստանում: Ըստ դիվանագետի, այս թեման ևս առաջին տարին չէ, որ արծարծվում է: Եվ բելառուսական կողմն առաջին տարին չէ, որ առաջարկում է ոչ թե ուղղակի վերելակներ մատակարարել Հայաստանին, այլ համատեղ արտադրություն կազմակերպել: Ավելի վաղ Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանին ասել էր, որ Բելառուսը պատրաստ է մասնակցել ՀՀ-ում ուղևորատար տրանսպորտի շարժակազմի թարմացմանը և առաջարկում է Հայաստանում վերելակների համատեղ արտադրություն հիմնել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |