27 մարտի 2019 - 10:45 AMT
Հուլիսի 1-ից զինծառայողների աշխատավարձը կբարձրանա 10%-ով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ մարտի 27-ի նիստում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս, հայտնել է, որ հուլիսի 1-ից 10%-ով կբարձրանա զինծառայողների աշխատավարձը:

Աշխատավարձերի բարձրացումը հնարավոր է դարձել պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին:

Փաշինյանը հայտարարել է, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարվի առնվազն 40 մլրդ դրամով կամ $90 մլն-ով: